Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 04 հունիսի, 2020 թ.

Համացանց

«Գոգյանի հեռանալը ՀՀ կրթության, գիտության համակարգի ամենախոշոր պարտություններից է». Սերոբ Խաչատրյան

17:05, հինգշաբթի, 14 մայիսի, 2020 թ.
«Գոգյանի հեռանալը ՀՀ կրթության, գիտության համակարգի ամենախոշոր պարտություններից է». Սերոբ Խաչատրյան

Կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի հեռանալը Հայաստանի կրթության, գիտության համակարգի ամենախոշոր պարտություններից է։ Սմբատը և ինտելեկտուալ է, և սկզբունքային, և արժեքներ կրող։ Մի խոսքով, իդեալական պաշտոնյա հեղափոխական իշխանության համար։ Ցավալին այն է, որ իշխանության ներսում չգտնվեցին Սմբատի հեռանալը կանխող մարդիկ և մեխանիզմներ։ Նշանակվելով ԲՈԿ-ի նախագահ՝ նա գնաց բուհեր, գիտական հաստատություններ, կանգնեց 100-ավոր մարդկանց դիմաց և խիզախորեն խոսեց համակարգի բովանդակային խնդիրների մասին։ Դրանք ոչ թե ձևական ելույթներ, անիմաստ հարց ու պատասխաններ էին, այլև խորքային քննարկումներ, ինչի պակասը մենք միշտ ունեցել ենք։ Սմբատը գտել էր համակարգը կարգի բերելու ճիշտ ճանապարհը»։

| | |
2852 | 2
Facebook
COMMENT.am