Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գիտնականները հաշվարկել են՝ բնակչության քանի տոկոսն է վարակվել Իսպանիայում և Ֆրանսիայում

01:05, ուրբաթ, 15 մայիսի, 2020 թ.
Գիտնականները հաշվարկել են՝ բնակչության քանի տոկոսն է վարակվել Իսպանիայում և Ֆրանսիայում

Իսպանացիների 5%-ը և ֆրանսիացիների 4.4%-ը վարակվել են կորոնավիրուսով, հայտնում են տեղական ԶԼՄ-ները՝ հղում անելով հետազոտության արդյունքներին։

Մադրիդի Կարլոս III առողջության ինստիտուտն ստուգել է գրեթե 70 հազար մարդու, գրում է El Pais-ը: Հիվանդության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Իսպանիայի հյուսիսային նահանգի Սորիա քաղաքում, որտեղ բնակչության զգալի մասը տարեցներ են։ Սորիայի բնակիչների 14.2%-ը շփման մեջ է եղել վարակակիրի հետ: Մադրիդում հիվանդության ցուցանիշը 11.3% է, իսկ Բարսելոնայում` 7,1%: Իր հերթին, Ֆրանսիայում Պաստերի ինստիտուտի ուսումնասիրության համաձայն, համաճարակի սկսվելուց ի վեր 2,8 միլիոն ֆրանսիացի կամ բնակչության 4,4%-ը վարակվել է կորոնավիրուսով: Այս ցուցանիշն ավելի ցածր է, քան սպասվում էր, գրում է BFMTV-ն:

8172 | 0
Facebook