Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՌԴ Կենտրոնական բանկի վնասները գերազանցել են 1 տրիլիոն ռուբլին

15:10, հինգշաբթի, 14 մայիսի, 2020 թ.
ՌԴ Կենտրոնական բանկի վնասները գերազանցել են 1 տրիլիոն ռուբլին

Անցած տարի Ռուսաստանի Կենտրոնական բանկը գրանցել է 182,5 միլիարդ ռուբլու վնաս։ Կենտրոնական բանկը երրորդ տարին անընդմեջ աշխատում է վնասով՝ համաձայն կարգավորողի տարեկան զեկույցի:

2019-ին Կենտրոնական բանկի եկամուտները կազմել են 630 միլիարդ ռուբլի, իսկ ծախսերը գերազանցել են 810 միլիարդ ռուբլին: Այս գումարը ներառում է նաև բյուջե փոխանցված պետական կորպորացիաների շահութաբաժինը։
     2019 թվականին կորուստը մի փոքր քիչ է եղել, քան նախորդ երկու տարիներին: 2017-ին Կենտրոնական բանկը բացասական ֆինանսական արդյունք է ցույց տվել՝ 435,3 միլիարդ ռուբլի, որը պատմական ռեկորդ է համարվում: 2018-ին ՌԴ Կենտրոնական բանկի վնասը կազմել է 434,7 միլիարդ ռուբլի:
     Ռուսաստանի ԿԲ-ը վերջին անգամ շահույթ է արձանագրել 2016 թվականին, որը կազմել է 43,7 միլիարդ ռուբլի:

6149 | 0
Facebook