Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արսեն Թորոսյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել և ինքնամեկուսացվել

13:15, հինգշաբթի, 14 մայիսի, 2020 թ.
Արսեն Թորոսյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել և ինքնամեկուսացվել

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել և ինքնամեկուսացվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Լուրը ճիշտ է, ինքնամեկուսացված է: Թեստ հանձնել է»,- ասել է նա:

Նշենք, որ այսօրվա ասուլիսի ժամանակ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը տեղեկացրել էր, որ նախարարության որոշ աշխատակիցներ ևս ինքնամեկուսացել են։

16182 | 1
Facebook