Խնդրում ենք սպասել...

Համացանց

Հրաչյա Հակոբյանը դատի է տվել Նարեկ Սամսոնյանին, Արթուր Դանիելյանին, Գագիկ Համբարյանին և Մարինա Խաչատրյանին

13:25, հինգշաբթի, 14 մայիսի, 2020 թ.
Հրաչյա Հակոբյանը դատի է տվել Նարեկ Սամսոնյանին, Արթուր Դանիելյանին, Գագիկ Համբարյանին և Մարինա Խաչատրյանին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, ինչպես ենթադրում եմ, շատերդ գիտեք, որ վերջերս սոցիալական ցանցերում որոշ օգտատերերի կողմից ստահոդ լուրեր են տարածվում, որ ես մաքսանենգ ճանապարհով Ռուսաստանի Դաշնություն ծխախոտ եմ տեղափոխել։ Մեկ անգամ ևս ցանկանում եմ ընդգծել և պաշտոնապես հայտարարել, որ նշված լուրերը մտացածին են և իրականության հետ որևէ աղերս չունեն։

Ուստի ցանկանում եմ տեղեկացնել, որ իմ պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցման նպատակով՝ հայցադիմում եմ ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Արթուր Ռոբերտի Դանիելյանի, Նարեկ Բագրատի Սամսոնյանի, Գագիկ Լևոնի Համբարյանի և Մարինա Կոլյայի Խաչատրյանի՝ պահանջելով պարտավորեցնել վերջիններիս իմ պատիվը և արժանապատվությունն արատավորող զրպարտչական ու վիրավորական արտահայտությունների համար հերքում տարածել ու հրապարակային ներողություն խնդրել»։

6226 | 2
Facebook