Խնդրում ենք սպասել...

Միջազգային

#Moody's-ը կանխատեսել է՝ որքանով կնվազի մեքենաների վաճառքի ցուցանիշը

00:10, ուրբաթ, 15 մայիսի, 2020 թ.
#Moody's-ը կանխատեսել է՝ որքանով կնվազի մեքենաների վաճառքի ցուցանիշը

Moody's միջազգային վարկանիշային գործակալությունն այս տարի ակնկալում է աշխարհում ավտոմեքենաների վաճառքի անկում՝ 20%-ի չափով։ Նախորդ կանխատեսման համաձայն՝ անկման ցուցանիշը կազմում էր 14%, գրում է ТАСС-ը։

Ըստ գործակալության, այս տարի Եվրոպայում մեքենաների վաճառքի ցուցանիշը կնվազի 30%-ով, ԱՄՆ-ում` 25%-ով: Գործակալությունը չի փոխել ընթացիկ տարվա անկման ցուցանիշը Չինաստանի համար, որը կազմում է 10%:
     Moody’s-ը չի բացառում, որ հաջորդ տարի աշխարհում ավտոմեքենաների վաճառքը կավելանա 11․5%-ով, եթե G20 երկրներում ՀՆԱ-ի կանխատեսվող աճը կազմի 4.8%:

Ամերիկյան ավտոմոբիլային խոշոր ընկերությունները՝ General Motors-ը, Ford-ը և Fiat Chrysler-ը մայիսի 18-ից կվերսկսեն իրենց գործարանների աշխատանքը Միչիգանում, որը դադարեցվել էր համաճարակի պատճառով:
     General Motors-ը «մեծ եռյակի» միակ ընկերությունն է, որը գրանցել է եկամուտ այս տարվա առաջին եռամսյակում: Առաջին եռամսյակում GM-ի մաքուր շահույթը կազմել է 0,3 միլիարդ դոլար, իսկ եկամուտը՝ 32,7 միլիարդ դոլար։ Համաճարակի հետևանքով ընկերության ուղղակի և անուղղակի վնասը գնահատել է 1,4 միլիարդ դոլար:

18729 | 0
Facebook