Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 25 մայիսի, 2020 թ.
Հրատապ լուրեր

Հարցազրույցներ

«Քոչարյանի երաշխավոր վարչապետները եկել էին տեղանքին ծանոթանալու». Մարինա Պողոսյան

00:10, հինգշաբթի, 14 մայիսի, 2020 թ.
«Քոչարյանի երաշխավոր վարչապետները եկել էին տեղանքին ծանոթանալու». Մարինա Պողոսյան

«Դատավորը Ռոբերտ Քոչարյանի անվտանգությունից ելնելով է նման ակտ կայացրել, որովհետև Քոչարյանի դատավճիռը ժողովուրդը վաղուց է կայացրել: Եթե Քոչարյանը լիներ ազատության մեջ, ապա մենք բոլոր ՔԿՀ-ները պիտի փակեինք, որովհետև այդ դեպքում որևէ մեկն էլ չպետք է լիներ կալանավորված»,- «Առաջին լրատվական»-ի եթերում ասել է իրավապաշտպան Մարինա Պողոսյանը:

Անդրադառնալով Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար երաշխավորած Հայաստանի նախկին վարչապետներին՝ Վազգեն Մանուկյանին, Խոսրով Հարությունյանին, Կարեն Կարապետյանին, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանին,

իրավապաշտպանն ասել է. «Մի պահ շատ ուրախացա՝ երաշխավորներին տեսնելով, որովհետև, կարծում եմ, եկել էին տեղանքին սովորելու իրենք, քանի որ դա նաև իրենց տեղն է: Շատ ճիշտ տեղում էին նստած չորսն էլ: Բավականին սազական էր դա: Դրանք մեր երկիրը թալանած անձնավորություններ են՝ Ռոբերտ Քոչարյանի թողտվությամբ»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

| | |
9138 | 0
Facebook
COMMENT.am