Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 28 մայիսի, 2020 թ.

Իրադարձություններ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում

19:30, չորեքշաբթի, 13 մայիսի, 2020 թ.
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2020 թվականի մայիսի 14-ին Երևան քաղաքի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Նշված խաչմերուկում տեղադրված 3.1՝ «Մուտքն արգելվում է», 3.18.1՝ «Աջ շրջադարձն արգելվում է», 3.18.2՝ «Ձախ շրջադարձն արգելվում է», 3.27՝ «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանները և 8.5.4՝ «Գործողության ժամանակ (11.00−24.00)» ցուցանակները, որոնք ձմռան ամիսներին ժամանակավորապես փակված էին ծածկոցներով, մայիսի 14-ից կվերաբացվեն և կսկսեն գործել նախկինի պես:

Հիշեցնում ենք, որ Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում տրանսպորտային միջոցների երթևեկությունը վերահսկվում է տեսանկարահանող սարքերի միջոցով:

| | |
2459 | 0
Facebook
COMMENT.am