Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գերմանիան ակնկալում է ամբողջությամբ բացել սահմանները հունիսի 15-ից․ #Bild

04:05, հինգշաբթի, 14 մայիսի, 2020 թ.
Գերմանիան ակնկալում է ամբողջությամբ բացել սահմանները հունիսի 15-ից․ #Bild

Գերմանիան ծրագրում է ամբողջովին բացել իր սահմանները հունիսի 15-ից, գրում է գերմանական Bild պարբերականը:

Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ առաջիկայում կհայտարարվի սահմանների փուլային բացման մասին, ճանապարհորդների փաստաթղթային ստուգումները կլինեն պատահականության սկզբունքով:
     Ըստ նախագծի՝ առաջին փուլում սահմանափակումները կչեղարկվեն այն պետությունների միջև, որոնք ունեն միանման ցուցանիշներ՝ կորոնավիրուսի համավարակի դեպքերի թվով: Որոշումներ կայացնելիս Եվրոհանձնաժողովը խորհուրդ է տալիս զգուշություն ցուցաբերել: Նպատակը այն է, որ Շենգենի գոտում վերականգնվի տեղաշարժի ազատությունը:

6738 | 0
Facebook