Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կառավարությունը քննարկում է Հայաստանի օդային տարածքն աստիճանաբար բացելու հնարավորությունը

14:15, չորեքշաբթի, 13 մայիսի, 2020 թ.
Կառավարությունը քննարկում է Հայաստանի օդային տարածքն աստիճանաբար բացելու հնարավորությունը

Կառավարությունը քննարկում է Հայաստանի օդային տարածքն աստիճանաբար բացելու հնարավորությունը: Այս մասին «Ազատությանը» հայտնել է փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։

Կորոնավիրուսով պայմանավորված տարբեր երկրներում կիրառվող սահմանափակումների մեղմացմանը զուգահեռ՝ ավիափոխադրումներ իրականացնող ընկերություններն արդեն սկսել են տոմսերի վաճառք իրականացնել։

Հունվարից դեպի Հայաստան թռիչքներ իրականացնող իռլանդական բյուջետային Ryanair ընկերությունը պատրաստվում է հուլիսից վերականգնել թռիչքների 40 տոկոսը։ Դեպի Հայաստան թռիչքները նույնպես պլանավորված են։ Այս պահին կարելի է տոմսեր պատվիրել Գերմանիա, Իտալիա, Կիպրոս մեկնելու համար, իսկ Երևանից հունական Սալոնիկ թռիչքները նախատեսված են օգոստոսից։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

8492 | 0
Facebook