Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանի ԿԲ-ը ևս 2 բանկի զրկել է արտոնագրից

15:05, չորեքշաբթի, 13 մայիսի, 2020 թ.
Ադրբեջանի ԿԲ-ը ևս 2 բանկի զրկել է արտոնագրից

Ադրբեջանի Կենտրոնական բանկը ևս երկու բանկի զրկել է արտոնագրից, գրում է interfax.az-ը։ Նշվում է, որ Կենտրոնական բանկը հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով սնանկ ճանաչել AGBank և OAO NBCBank առևտրային բանկերին։ Իրականացված ստուգումները ցույց են տվել, որ նշված բանկերը գտնվում են ֆինանսական բարդ իրավիճակում և չեն կարող իրականացնել իրենց պարտավորությունները։

Ավելի վաղ՝ ապրիլի 27-ին Ադրբեջանի Կենտրոնական բանկի որոշմամբ 4 բանկերում նշանակվել էին արտաքին ժամանակավոր կառավարիչներ:

5913 | 0
Facebook