Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ժամանակն է՝ յուրաքանչյուր քաղաքացի գիտակցի, որ պետք է դուրս գա թալանչի բանկային համակարգից». բողոքի ակցիա՝ ԿԲ-ի դիմաց

12:10, չորեքշաբթի, 13 մայիսի, 2020 թ.
«Ժամանակն է՝ յուրաքանչյուր քաղաքացի գիտակցի, որ պետք է դուրս գա թալանչի բանկային համակարգից». բողոքի ակցիա՝ ԿԲ-ի դիմաց

Կենտրոնական բանկի դիմաց քաղաքացիները կրկին բողոքի ակցիա են իրականացնում։

«Մենք լիազորված ենք հազարավոր քաղաքացիների կողմից և ներկայացնում ենք նրանց պահանջը: Մենք եկել ենք այստեղ, որպեսզի այդ քաղաքացիների ստորագրություններով դիմումը ներկայացնենք բանկին»,-ասում են ակցիայի մասնակիցները:

Նրանց խոսքով՝ իրենց պայքարը վարկային կազմակերպությունների դեմ է: «Ժամանակն է, որ յուրաքանչյուր քաղաքացի գիտակցի, որ պետք է դուրս գա թալանչի բանկային համակարգից, որ այլընտրանք ունենան բանկային համակարգում՝ ունենալով ավելի ցածր տոկոսներ: Մեր խնդիրը կոնկրետ Կենտրոնական բանկի հետ է, այս ղեկավար կազմի հետ, մեր պայքարը հասարակ քաղաքացու շահերը պաշտպանելու համար է»,- ասում են մասնակիցները՝ նշելով, որ եթե ԿԲ-ը չիրականացնի այն կետերը, որոնք նշված են դիմումի մեջ, ապա իշխանությունները պետք է գիտակցեն, որ երկիրը տանելու են ցնցումների:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութը՝ 168.am-ի
8618 | 1
Facebook