Խնդրում ենք սպասել...

Միջազգային

#SaudiAramco-ն ևս 1 մլն բարելով կկրճատի նավթի արդյունահանումը

16:30, երեքշաբթի, 12 մայիսի, 2020 թ.
#SaudiAramco-ն ևս 1 մլն բարելով կկրճատի նավթի արդյունահանումը

Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարությունը Saudi Aramco ընկերությանը պարտավորեցրել է ևս 1 միլիոն բարելով կրճատել նավթի արդյունահանումը OPEC+ գործարքի շրջանակում: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Սաուդյան մամուլի գործակալությանը:
     Արդյունքում, Սաուդյան Արաբիայում հունիսին նավթի արդյունահանումը կնվազի մինչև օրական 7,5 միլիոն բարել: Ավելի վաղ OPEC+ կնքված գործարքի համաձայն, Սաուդյան Արաբիան պետք է Ռուսաստանի հետ միասին կրճատեր նավթի արդյունահանումը մինչև օրական 8,5 միլիոն բարել, իսկ Սաուդյան Արաբիայի նավթի արդյունահանումը մարտ ամսին հասնում էր օրական 12,3 միլիոն բարելի: Այսպիսով, հունիսին թագավորությունում նավթի արդյունահանումը ընդհանուր կնվազի օրական 4,8 միլիոն բարելով:

8612 | 0
Facebook