Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը վիճաբանել է լրագրողների հետ ու ընդհատել ճեպազրույցը

14:45, երեքշաբթի, 12 մայիսի, 2020 թ.
Թրամփը վիճաբանել է լրագրողների հետ ու ընդհատել ճեպազրույցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդհատել, ապա լքել է Սպիտակ տանը կորոնավիրուսին վերաբերող մամուլի ասուլիսը, հայտնում է CNBC-ը: Իր ելույթի ընթացքում Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ը #COVID_19-ի հայտնաբերման ավելի շատ թեստեր է անցկացրել, քան մյուս երկրները, որից հետո CBS News-ի լրագրողը Թրամփին հարցրել է, թե «ինչո՞ւ է նրա համար կարևոր գլոբալ մրցակցությունը և ինչո՞ւ է նա անընդհատ կենտրոնանում այլ երկրների հետ համեմատության վրա, փոխարենն ուշադրություն դարձնի երկրի ներսում տիրող իրավիճակին, որտեղ աճում է մահացության ցուցանիշը»։
     «Մարդիկ մահանում են ամբողջ աշխարհում, և գուցե դա մի հարց է, որը պետք է տաք Չինաստանին: Մի՛ հարցրեք ինձ: Այդ հարցը տվեք Չինաստանին, լա՞վ: Եթե նրանց այդ հարցը տաք, կարող է շատ անսովոր պատասխան ստանաք»,-պատասխանել է Թրամփը։
     Նա հարցը որակել է «նողկալի», ինչը վրդովեցրել է լրագրողին:
     Մի քանի դիտողություններից հետո Թրամփն ընդհատել է ճեպազրույցը։

Թրամփը վիճաբանել է լրագրողների հետ ու ընդհատել ճեպազրույցը
11137 | 0
Facebook