Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ում մտադիր են խստացնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները

15:40, երեքշաբթի, 12 մայիսի, 2020 թ.
ԱՄՆ-ում մտադիր են խստացնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները

ԱՄՆ կոնգրեսականները ներկայացրել են բանաձևի նախագիծ, որն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին առաջարկում է խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ՝ մարդու իրավունքների ոտնահարման հետ կապված: Նախագիծը հրապարակվել է Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կայքում:
     Բանաձևը մշակվել է հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ կոնգրեսական Էլիոթ Էնգելի և նրա տեղակալի, հանրապետական Մայքլ Մաքքոլի կողմից։

Բանաձևում ամերիկացի օրենսդիրները նաև պահանջում են Ռուսաստանի իշխանություններից անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին: Մասնավորապես, նախագիծը դատապարտում է այն դեպքերը, երբ Ռուսաստանում բանտարկվում են ընդդիմադիր գործիչները, լրագրողները, քաղաքացիական ակտիվիստները և կրոնի ազատությունը պաշտպանող անձինք:

9329 | 0
Facebook