Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը

12:20, երեքշաբթի, 12 մայիսի, 2020 թ.
Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 639 դեպք՝ նախօրեին վարակակիրներն ավելացել են 1-ով։ Համաձայն StopCov կայքի տվյալների՝ ապաքինվել է 349 քաղաքացի, մահացել` 11 հիվանդ: Կարանտինում է գտնվում 4 769 քաղաքացի, ստացիոնար բուժում է ստանում 414 պացիենտ:

Ըստ Վրաստանի առողջապահության նախարարության տվյալների՝ կորոնավիրուսի համավարակի հետևանքով մահացած 11 հիվանդներից 10-ը եղել են 68-ից 86 տարեկան: Կորոնավիրուսով հիվանդ 45-ամյա կնոջ մահվան պատճառը եղել է իշեմիկ ինսուլտը:

Վրաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին: Մարտի վերջին երկրում սահմանված արտակարգ դրությունը երկարաձգվել է մինչև մայիսի 22-ը:

6999 | 1
Facebook