Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 80 հազարը

11:20, երեքշաբթի, 12 մայիսի, 2020 թ.
ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 80 հազարը

Համաձայն Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 80 հազարը:
     Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1․34 միլիոնի: Դեպքերի ամենամեծ թիվը գրանցվել է Նյու Յորքի նահանգում (337 հազ.) և Նյու Ջերսիում (140 հազ.): Համավարակի արդյունքում Նյու Յորքում մահացել է 26.6 հազար մարդ, Նյու Ջերսիում՝ 9․3 հազար: CBS New York հեռուսատաալիքը հայտնում է, որ նախօրեին Նյու Յորքի նահանգում գրանցվել է հիվանդության 488 նոր դեպք և 161 մահ: Հեռուստաալիքը նշում է, որ սա լավագույն ցուցանիշն է մարտի 19-ից:
     Միացյալ Նահանգներում ապաքինվել է ընդհանուր առմամբ 232․7 հազար մարդ: Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրում անցկացվել է 10 միլիոն թեստ:

5436 | 0
Facebook