Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՌԴ-ում #COVID_19-ից մահացության ցուցանիշը 70%-ով ավելի է․ #FT

19:35, երեքշաբթի, 12 մայիսի, 2020 թ.
ՌԴ-ում #COVID_19-ից մահացության ցուցանիշը 70%-ով ավելի է․ #FT

Ռուսաստանում կորոնավիրուսից մահվան իրական ցուցանիշը 70%-ով ավելի է, քան Ռուսաստանի պաշտոնական վիճակագրությունն է ներկայացնում, գրում է Financial Times-ը:
     Լրատվամիջոցը հաշվի է առել Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում մահվան դեպքերի ցուցանիշների վերլուծությունը, որտեղ տարբեր պատճառներով վրա հասած դեպքերը միայն ապրիլին 2073-ով ավելի շատ են, քան միջինում վերջին հինգ տարվա ընթացքում:

«Նույն ժամանակահատվածում այս երկու քաղաքներում COVID-ից մահացության պաշտոնական ցուցանիշը կազմում է ընդամենը 629 դեպք, որի արդյունքում 1 444 այլ մահվան դեպքերը գերազանցում են մահացության ցուցանիշը և մնում են չհաշվարկված: Եթե այս ցուցանիշին ավելացնեք կորոնավիրուսի հետևանքով վրա հասած մահվան դեպքերը, ապա սա նշանակում է, որ մահերի ցուցանիշը 72%-ով ավելացել է»,- գրում է թերթը:

10318 | 0
Facebook