Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 04 հունիսի, 2020 թ.

Թերթերի տեսություն

Ազգային ժողովի ուղարկած համակարգիչների մեջ չաշխատող սարքեր են եղել․ բնակիչներն ահազանգում են․ «Ժողովուրդ»

08:50, երեքշաբթի, 12 մայիսի, 2020 թ.
Ազգային ժողովի ուղարկած համակարգիչների մեջ չաշխատող սարքեր են եղել․ բնակիչներն ահազանգում են․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Ապրիլի 3-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից հայտարարություն եղավ, որ հեռավար ուսուցումն ավելի մեծ թվով աշակերտների համար հասանելի դարձնելու նպատակով ապրիլի 3-ին Ազգային ժողովը 85 համակարգիչ է ուղարկել Տավուշի և Գեղարքունիքի մարզերի՝ 4 և ավելի դպրոցահասակ երեխա ունեցող ընտանիքներին: Այս մասին հայտնել էր անձամբ Աժ նախագահ Արարատ Միրզոյանը: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին Տավուշի մարզի բնակիչներից տեղեկություն հասավ, որ տրամադրված համակարգիչների մեջ եղել են չաշխատող սարքեր, որոնք բնակիչները հետ են վերադարձրել մարզպետարան։

Անսարք համակարգիչների վերադարձման դեպքեր գրանցվել են նաև այլ մարզերում»:

Մանրամասները՝ թերթի համարում։

| | |
2645 | 0
Facebook