Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

IDBank-ը երկարաձգում է վարկային արձակուրդը մինչև հունիսի 1-ը

18:00, երկուշաբթի, 11 մայիսի, 2020 թ.
IDBank-ը երկարաձգում է վարկային արձակուրդը մինչև հունիսի 1-ը

Այդ ընթացքում վարկային հերթական մարումները չիրականացնելու կամ մասամբ իրականացնելու դեպքում Ձեր վարկը չի դասակարգվի, ժամկետանց չի համարվի, տույժեր, տուգանքներ չեն հաշվարկվի, վարկային
     պատմությունը չի տուժի։

Հունիսի 1-ից հետո կգործի բանկի կողմից դեռևս ապրիլի 2-ին հայտարարված փաթեթային աջակցությունը։

Մասնավորապես՝
     - Վարկային արձակուրդի ավարտից հետո կկազմվեն վարկային նոր գրաֆիկներ այնպես, որ ֆիզիկական
     անձ հաճախորդները հաջորդող 3 ամսվա ընթացքում կստանան արտոնյալ ժամանակահատված մայր գումարի համար, այսինքն՝ կվճարեն միայն տոկոսագումարները,

- Մարտի 17-ից սկսած չկատարված պարտավորությունները կբաշխվեն վարկի մարման հաջորդող ամբողջ ժամանակահատվածի վրա։ Անգրավ և առանց երաշխավորության վարկերի դեպքում Բանկը 12
     ամսով ավտոմատ կերկարաձգի նաև վարկի մարման ժամկետը։

Իրավաբանական անձանց բանկը ցուցաբերում է անհատական մոտեցում։

IDBank-ի կողմից տրամադրված վարկային արձակուրդի բոլոր պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ։

Միաժամանակ հորդորում ենք հնարավորության դեպքում վճարումները կատարել հեռավար եղանակներով՝ IDBanking.am առցանց հարթակով, Idram հավելվածով, ինչպես նաև IDBanking 24/7 գոտիների միջոցով՝ օգտվելով նաև 300-ից ավելի այլ ծառայություններից։

Վճարե՛ք առանց Ձեր առողջությունը վտանգելու։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

6932 | 0
Facebook