Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիան փակել է ներքին շուկայի հասանելիությունն աշխարհի երեք խոշորագույն բանկերի համար

17:00, երկուշաբթի, 11 մայիսի, 2020 թ.
Թուրքիան փակել է ներքին շուկայի հասանելիությունն աշխարհի երեք խոշորագույն բանկերի համար

Թուրքիան փակել է երկրի ներքին շուկայի հասանելիությունն աշխարհի երեք խոշորագույն՝ BNP Paribas SA, Citibank NA և UBS AG ընկերությունների համար: Այս մասին հայտարարվել է Թուրքիայի Բանկային կարգավորման և վերահսկողության գործակալությունը (BDDK):

Համաձայն գործակալության տվյալների՝ արգելափակման պատճառն այս բանկերի կողմից թուրքական լիրայի գործառնության վերաբերյալ պարտավորությունները չկատարելն է։ Այս քայլը մեծ ռիսկ է ներկայացնում Թուրքիայի տնտեսության և երկրի վարկային համակարգի մասնակիցների համար, որոնք մեծ կորուստներ են կրում:

Փորձագետները կարծիք են հայտնել, որ օտարերկրյա բանկերի մուտքի արգելափակումը կարող է լրջորեն սահմանափակել Թուրքիայի ազգային արժույթով տրանսակցիաների իրականացումը։

9376 | 0
Facebook