Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ղրղզստանը Ռուսաստանին խնդրել է նվազեցնել գազի գինը

15:50, երկուշաբթի, 11 մայիսի, 2020 թ.
Ղրղզստանը Ռուսաստանին խնդրել է նվազեցնել գազի գինը

Ղրղզստանը Ռուսաստանին խնդրել է իջեցնել բնական գազի գինը, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով կառավարության մամուլի ծառայությանը:
     Ղրղզստանի փոխվարչապետ Էրքին Ասրանդիևն առցանց հանդիպում է անցկացրել ՌԴ իր գործընկեր Ալեքսեյ Օվերչուկի հետ: Նշվում է, որ առցանց հանդիպման ընթացքում բարձրացված կարևոր խնդիրներից մեկը վերաբերել է գազի գնին։

«Դա մեզ համար շատ զգայուն հարց է: Կորոնավիրուսի համավարակի տարածումը, աշխատանքային ակտիվության նվազումը, ազգային արժույթի արժեզրկումը հանգեցրել են բնակչության գնողունակության անկմանը: Այդ իսկ պատճառով ղրղզական կողմը խնդրում է վերանայել բնական գազի գնի հարցը: Պարզ է, որ այս հարցը հնարավոր է լուծել մեկ ժամում, սակայն մենք հույս ունենք դրական պատասխան ստանալ»,- ասել է Ասրանդիևը:

6575 | 0
Facebook