Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Անդրանիկ Քոչարյանը մանրամասներ է հայտնում հանդիպումից

15:05, երկուշաբթի, 11 մայիսի, 2020 թ.
Անդրանիկ Քոչարյանը մանրամասներ է հայտնում հանդիպումից

«Կարեն Կարապետյանը պատասխանեց մեր բոլոր հարցերին: Նիստը կարճ տևեց, որովհետև դա կախված էր նրանից, թե մեր հրավիրած պաշտոնյան ինչքանո՞վ կարող էր տիրապետել այդ հարցերի բովանդակությանը»,- Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Հարցին, թե քառօրյա պատերազմի ժամանակ արդյոք եղե՞լ է անորակ դիզվառելիք, որը դարձել է զինտեխնիկայի չաշխատելու պատճառ, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Ես հենվում եմ այն զինվորականների պատասխանների վրա, որոնք տրվել են մինչև Կարեն Կարապետյանը և շատ կարևոր եմ համարում նաև ՊԲ հրամանատարի բացատրությունները: Ես այժմ մանրամասներ ասել չեմ կարող դրա վերաբերյալ»:

8313 | 0
Facebook