Խնդրում ենք սպասել...

Միջազգային

#Brent տեսակի նավթի գինը 30 դոլարից ցածր է

14:45, երկուշաբթի, 11 մայիսի, 2020 թ.
#Brent տեսակի նավթի գինը 30 դոլարից ցածր է

Լոնդոնյան ICE բորսայում Brent ապրանքանիշի հուլիսյան ֆյուչերսները նվազել են 3,25%-ով և կազմել 29,95 դոլար մեկ բարելի դիմաց՝ համաձայն սակարկությունների տվյալների։
     WTI ամերիկյան նավթի հունիսյան մատակարարման ֆյուչերսները նվազել են 3,47%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 23,88 դոլարի:

«Газпром нефть» ընկերության ղեկավար Ալեքսանդր Դյուկովը մայիսի սկզբին կանխատեսել էր, որ մինչև տարեվերջ նավթի գինը կկազմի 40 դոլար:

ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակն ապրիլի վերջին խորհուրդ տվեց չսպասել նավթի գների արագ վերականգմանը: Ըստ նրա, նավթի պահանջարկի վերականգնումը կարող է սկսվել 2020-ի երկրորդ կեսից։

6064 | 0
Facebook