Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 638-ի

12:45, երկուշաբթի, 11 մայիսի, 2020 թ.
Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 638-ի

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 638 դեպք՝ նախօրեին վարակակիրներն ավելացել են 3-ով։ Համաձայն StopCov կայքի տվյալների՝ ապաքինվել է 317 քաղաքացի, մահացել` 10 հիվանդ: Կարանտինում է գտնվում 4 876 քաղաքացի, ստացիոնար բուժում է ստանում 444 պացիենտ: Վրաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին: Մարտի վերջին երկրում սահմանված արտակարգ դրությունը երկարաձգվել է մինչև մայիսի 22-ը:

5588 | 0
Facebook