Խնդրում ենք սպասել...

Համացանց

Մեկնարկում է մանկական սպորտային նոր հեռուստանախագիծ

18:45, կիրակի, 10 մայիսի, 2020 թ.
Մեկնարկում է մանկական սպորտային նոր հեռուստանախագիծ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է. «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, «Իմ քայլը» հիմնադրամը և Հանրային հեռուստաընկերությունը ներկայացնում են մանկական սպորտային նոր հեռուստանախագիծ:

«Մանկական լիգային» մասնակցում են ՀՀ մարզերից, Երևանից և Արցախից դպրոցական թիմեր, որոնք մրցում են տարբեր շարժախաղերի և էստաֆետային մրցումների շրջանակում:

Նախագծի նպատակն է դեռահասների շրջանում սպորտի ու առողջ ապրելակերպի նկատմամբ հետաքրքրության բարձրացումը և դպրոցների միջև ընկերական հարաբերությունների հաստատումը»։

11930 | 0
Facebook