Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրք ֆուտբոլիստը խեղդամահ է արել կորոնավիրուսով հիվանդ 5 տարեկան որդուն

15:45, շաբաթ, 09 մայիսի, 2020 թ.
Թուրք ֆուտբոլիստը խեղդամահ է արել կորոնավիրուսով հիվանդ 5 տարեկան որդուն

Թուրքիայում ֆուտբոլիստ Զեվեր Թոքթաշը դիմել է ոստիկանություն՝ խոստովանելով, որ բարձի միջոցով խեղդամահ է արել իր 5 տարեկան որդուն:
     Երեխային հողին են հանձնել 11 օր առաջ, և ոչ ոք, այդ թվում ընտանիքի անդամներն ու բժիշկները չեն կասկածել, որ երեխային սպանել են։ Մահվան վկայականում նշվել է, որ նա մահացել է կորոնավիրուսի հետևանքով, գրում է Daily Sabah-ը։ Թոքթաշի որդին ունեցել է բարձր ջերմություն և հազ, նրան տեղափոխել են հիվանդանոց: Այդ ընթացքում 32-ամյա հայրը պարբերաբար այցելել է որդուն։ Ապրիլի 23-ին նա շտապ հիվանդասենյակ է կանչել բժիշկներին, քանի որ երեխան խնդիրներ է ունեցել շնչառության հետ։

Վերակենդանացման միջամտությունը չի օգնել։

13871 | 0
Facebook