Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չինաստանը կարող է վաճառել ԱՄՆ-ի պետական պարտքի մի մասն ու արժեզրկել դոլարը

15:25, շաբաթ, 09 մայիսի, 2020 թ.
Չինաստանը կարող է վաճառել ԱՄՆ-ի պետական պարտքի մի մասն ու արժեզրկել դոլարը

Չինաստանը կարող է վաճառել ԱՄՆ-ի պետական պարտքի մի մասը՝ այդ քայլով արժեզրկելով դոլարը՝ որպես պատասխան համաճարակի մասին տվյալները թաքցնելու մեղադրանքնին: Այս մասին զգուշացրել են Չինաստանի վերլուծաբանները, գրում է South China Morning Post-ը:
     Փորձագետները նշում են, որ Չինաստանի իշխանությունները կարող են այս քայլին գնալ Միացյալ Նահանգների համար ամենաանպատեհ պահին։
     «ԱՄՆ գանձապետարանի արժեթղթերում չինական ներդրումների կրճատումն ու պետական պարտքի վաճառքը կարող են հանդիսանալ Պեկինի պատասխանն այն պնդումներին՝ համաձայն որոնց համաճարակը տարածվել է ամբողջ աշխարհում Չինաստանի մեղքով»,- հայտնել է տնտեսագետ Այրիս Փանգը, ով ներկայացնում է ING Bank-ը:
     Պեկինը հանդիսանում է 1,1 տրիլիոն դոլար ամերիկյան պետական պարտատոմսերի սեփականատեր։

12456 | 0
Facebook