Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 04 հունիսի, 2020 թ.

Համացանց

«Բարձրագույն կրթության կատարողականի հատվածը շատ աղքատիկ է». Սերոբ Խաչատրյան

09:25, կիրակի, 10 մայիսի, 2020 թ.
«Բարձրագույն կրթության կատարողականի հատվածը շատ աղքատիկ է». Սերոբ Խաչատրյան

Կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում, ցավոք, գործում է Պարկինսոնի «տրիվիալության օրենքը»։ Այդ «օրենքի» իմաստն այն է, որ պարզունակ բաների քննարկման վրա շատ ավելի մեծ ժամանակ ու ջանք է ծախսվում, քան՝ լուրջ հարցերի։ Օրինակ՝ կառավարության ծրագրի կատարողականի վրա շատ ավելի քիչ ժամանակ ու ջանք ծախսվեց, քան՝ երեկվա տհաճ միջադեպի։ Ծրագրի կրթությանը վերաբերող մասում գրված է. «Ներդնել դպրոցական կառավարման բարելավված համակարգ»: Նայում ենք ծրագրի կատարողական հաշվետվությունը։ Ոչ մի բառ չկա այն մասին, թե ի՞նչ է արվել այդ ուղղությամբ, ի՞նչ փուլում է։ Շատ աղքատիկ է բարձրագույն կրթության կատարողականի հատվածը։ Նշվում է, որ ստեղծվել է բարձրագույն կրթության միջազգայնացման ազգային հարթակ. www.studyinarmenia.am։ Մտնում ենք կայք։ Ոչ մի բովանդակություն չկա։ Շատ կետերում ծրագիրն ու կատարողականը չեն համապատասխանում։
     Ազգային ժողովում նման հարցեր պետք է քննարկվեն»։

| | |
2503 | 0
Facebook
COMMENT.am