Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստանը նշում է Եռատոնը

08:40, շաբաթ, 09 մայիսի, 2020 թ.
Հայաստանը նշում է Եռատոնը

Այսօր՝ մայիսի 9-ին, Հայաստանը նշում է Եռատոնը՝ Մեծ հայրենականում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի բանակի ստեղծման օրը: Մեծ հայրենականում տարած հաղթանակը և Շուշիի ազատագրումը հայ ժողովրդի մեծագույն հաղթանակներն են:

Հայրենական պատերազմի տարբեր ռազմաճակատներում կռվել ու հաղթանակում իրենց ավանդն են ունեցել 600 հազար հայորդիներ:

Հայաստանը պատերազմի տարիներին տվել է 4 մարշալ՝ Բաղրամյան, Բաբաջանյան, Խուդյակով (Խամփերյանց), Աղանով և ԽՍՀՄ-ի մեկ ծովակալ՝ Իսակով: Ի դեպ, հայազգի 4 մարշալներից 3-ը, ինչպես նաև ծովակալը, ծագումով արցախցի են:

Իսկ 28 տարի առաջ մայիսի 9-ի առավոտյան հայկական ջոկատները հաջողությամբ ավարտել են «Հարսանիք լեռներում» օպերացիան, որի արդյունքում ազատագրվել է Շուշին: Շուշիի ազատագրումը բեկումնային է դարձել ղարաբաղյան պատերազմում և նախանշել հետագա հաղթանակների ուղին:

12429 | 0
Facebook