Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՔԾ-ն քրգործ է հարուցել Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի դեպքով

18:10, ուրբաթ, 08 մայիսի, 2020 թ.
ՀՔԾ-ն քրգործ է հարուցել Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի դեպքով

Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» նախաձեռնության համահիմնադիր Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի դեպքով։

Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան ասել է ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։
     «Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի հաղորդումների առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի և 117-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն»,- նշել է Օհանջանյանը։

4653 | 0
Facebook