Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վրաստանը հետ է կանչել իր դեսպանին՝ Սաակաշվիլիի նշանակման պատճառով

14:05, ուրբաթ, 08 մայիսի, 2020 թ.
Վրաստանը հետ է կանչել իր դեսպանին՝ Սաակաշվիլիի նշանակման պատճառով

Վրացական իշխանությունները Կիևից հետ են կանչել դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեին, երբ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նշանակվեց Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով արտգործնախարար Դավիթ Զալկալիանին:

«Վրացական դատական համակարգի կողմից դատապարտված և հետախուզվող անձի նշանակումը ռազմավարական գործընկերոջ կողմից հարցեր է առաջացնում»,- ասել է Զալկալիանին:

Միխեիլ Սաակաշվիլիի նշանակման մասին Վլադիմիր Զելենսկու հրամանագիրը հրապարակվել է մայիսի 7-ին։

9736 | 0
Facebook