Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Միացյալ Նահանգներն ու Չինաստանը վերսկսել են առևտրային բանակցությունները

13:30, ուրբաթ, 08 մայիսի, 2020 թ.
Միացյալ Նահանգներն ու Չինաստանը վերսկսել են առևտրային բանակցությունները

Մայիսի 8-ին Չինաստանի փոխվարչապետ Լյու Հեն, ԱՄՆ ֆինանսների նախարար Ստեֆան Մնուչինն ու ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը վերսկսել են բանակցությունները հեռախոսազրույցի միջոցով, հաղորդում է Xinhua-ն:

Նշվում է, որ կողմերը պայմանավորվել են աշխատել այս տարվա հունվարին ձեռք բերված առևտրային գործարքի առաջին փուլի իրականացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղությամբ:
     Գործակալության տեղեկության համաձայն, կողմերը պայմանավորվել են հետագայում ևս ուժեղացնել համագործակցությունը մակրոտնտեսության և առողջապահության ոլորտում:

8605 | 0
Facebook