Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 27 մայիսի, 2020 թ.

Իրադարձություններ

«Իմ վիզը կտրողը չի ծնվել»․ ծեծկռտուք խորհրդարանում

10:50, ուրբաթ, 08 մայիսի, 2020 թ.
«Իմ վիզը կտրողը չի ծնվել»․ ծեծկռտուք խորհրդարանում

Մայիսի 8-ի նիստում ծեծկռտուք տեղի ունեցավ պատգամավորների միջև՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ տեղից արձագանքեց «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանը։ «Պարո՛ն Միքայելյան, հոպար չեմ ձեզ համար»,- ասաց Մարուքյանն ու իջավ ամբիոնից։ Սասուն Միքայելյանը մոտեցավ նրան ու հարվածեց։ Քաշքշուկ սկսվեց։ Արարատ Միրզոյանն ընդմիջում հայտարարեց։ Հետո կրկին ամբիոնին մոտեցավ Մարուքյանը և հայտարարեց, թե ինչքան էլ իրեն խփեն, ինքը խոսելու է:

Հեռարձակումն ընդհատվել էր, սակայն լսվեց ԱԺ նախագահի ձայնը. «Այս շենքում անվտանգության աշխատակիցներ կա՞ն, ուրեմն՝ թող հարթեն իրավիճակը»:

| | |
17567 | 0
Facebook