Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աշխարհում մեկ օրում #COVID_19-ով վարակվել է 83 հազար մարդ

10:10, ուրբաթ, 08 մայիսի, 2020 թ.
Աշխարհում մեկ օրում #COVID_19-ով վարակվել է 83 հազար մարդ

Մայիսի 8-ի դրությամբ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի մոտ 3,7 միլիոն դեպք՝ համաձայն Ջոնս Հոփքինսի համալսարանի հետազոտական կենտրոնների տվյալների (Johns Hopkins CSSE): Հայտնաբերված դեպքերի թիվը վերջին 24 ժամվա ընթացքում ավելացել է ավելի քան 83 հազարով։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ արձանագրվել է մահվան 254 199 դեպք:

Եվրոպայում վարակակիր է համարվում 1 626 037 մարդ, արձանագրվել է մահվան 150 238 դեպք: Վերջին 24 ժամվա ընթացքում Եվրոպայում վարակվածների թիվն ավելացել է 32 209-ով, իսկ մահվան դեպքերը` 2 458-ով:

Հյուսիսային Ամերիկայում կորոնավիրուսով վարակվել է 1 542 829 մարդ, մահացել 84 804 հիվանդ: Հաստատված դեպքերի թվով առաջատարը, ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների, շարունակում է մնալ Միացյալ Նահանգները` 1.256 մլն մարդ: Երկրորդ տեղում Իսպանիան է (221․4 հազար), Իտալիան 3-րդ տեղում է (215․8 հազար), Մեծ Բրիտանիան՝ 4-րդ (207․9 հազար)։

5624 | 0
Facebook