Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 25 մայիսի, 2020 թ.
Հրատապ լուրեր

Իրադարձություններ

Ինչպես են իրականացվելու Հաղթանակի և խաղաղության տոնի միջոցառումները

18:55, հինգշաբթի, 07 մայիսի, 2020 թ.
Ինչպես են իրականացվելու Հաղթանակի և խաղաղության տոնի միջոցառումները

Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ տեղի կունենան միայն պաշտոնական արարողակարգային միջոցառումներ, այս մասին տեղեկանում ենք Հայկական միասնական հարթակի հատարարությունից:

Հնարավոր մարդկային կուտակումներից խուսափելու և Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով՝

*Մայիսի 8-ին՝ ժամը 20:00-ից մինչև մայիսի 9-ը՝ ժամը 23:59-ը, արգելվելու է տրանսպորտային միջոցների և անձանց մուտքը Հաղթանակ զբոսայգու անմար կրակի հուշահամալիրի տարածք և հարակից ճեմուղիներ,
     *Մայիսի 9-ին՝ ժամը 08:00-ից մինչև ժամը 23:59-ը, արգելվելու է տրանսպորտային միջոցների և անձանց մուտքը Կոմիտասի անվան պանթեոն,
     *«Եռաբլուր» պանթեոնում մարդկային կուտակումներից խուսափելու նպատակով նշանակվելու են ոստիկանական վերակարգեր մայիսի 8-ին՝ ժամը 07:00-ից մինչև մայիսի 9-ը՝ ժամը 23:59-ը: Հորդորում ենք «Եռաբլուր» պանթեոն այցելել փոքր խմբերով։

Շնորհակալություն ըմբռնման համար: Նշենք նաև, որ վերոնշյալ կարգը խախտելը կառաջացնի իրավական հետևանքներ։

| | |
1787 | 0
Facebook