Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 25 մայիսի, 2020 թ.
Հրատապ լուրեր

Իրադարձություններ

Վարարած Դեբեդը քշել-տարել է նորակառույց ճանապարհի մի հատված

18:50, հինգշաբթի, 07 մայիսի, 2020 թ.
Վարարած Դեբեդը քշել-տարել է նորակառույց ճանապարհի մի հատված

Այսօր Դեբեդ գետի վարարման հետևանքով ջրի մակարդակը բարձրացել է՝ քշել տանելով Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն միջպետական նորակառույց ճանապարհի մի հատված:

ՀԺ-ի թղթակիցը տեղից հայտնում, որ ճանապարհի մյուս հատվածին ևս փլուզման վտանգ է սպառնում:

Այս պահին տեղում են փրկարարները, ՃՇՇ աշխատակիցները, մարզպետարանի ներկայացուցիչները ու ճանապարհային ոստիկանները:
     Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Այս պահին մասնագետները քննարկում են խնդրի թեկուզ ժամանակավոր լուծման տարբերակները:

Կա մեծ վտանգ, որ գետի վարարաման հետևանքով վնաս կպատճառվի միջպետական ճանապարհին:

Հիշեցնենք, որ չդադարող հորդառատ անձրևները մարզի տարբեր հատվածներում դարձել են քարաթափումների, սողանքի ու փլուզումների պատճառ:

| | |
9611 | 0
Facebook
COMMENT.am