Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆրանսիայի նախկին նախագահը կարող է դատապարտվել՝ անպարկեշտ քայլի համար

21:55, հինգշաբթի, 07 մայիսի, 2020 թ.
Ֆրանսիայի նախկին նախագահը կարող է դատապարտվել՝ անպարկեշտ քայլի համար

Գերմանացի լրագրող Անն-Կատրին Ստրակեն բողոք է ներկայացրել Փարիզի դատախազություն՝ ընդդեմ Ֆրանսիայի 94-ամյա նախկին նախագահ Վալերի Ժիսկար Դ'Էսթենի՝ նրան մեղադրելով սեռական ոտնձգության մեջ, գրում է Le Monde-ը։

37-ամյա լրագրողը պնդում է, որ 2018-ի վերջին՝ WDR հեռուստաալիքի համար Վալերի Ժիսկար Դ'Էսթենի հետ իրականացված հարցազրույցի ժամանակ, նա ձեռքը դրել է իր հետույքին:
     Միջադեպը տեղի է ունեցել լուսանկարվելու պահին: Ֆրանսիայի օրենսդրությամբ՝ նման արարքը պատժվում է 2 տարվա ազատազրկմամբ և 30 հազար եվրո հասնող տուգանքով:
     Ֆրանսիայի նախագահի պաշտոնը Վալերի Ժիսկար Դ'Էսթենը զբաղեցրել է 1974-1981 թվականներին։

11172 | 0
Facebook