Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

50 տարվա դադարից հետո ընձառյուծը վերադարձել է Տավուշի մարզ

14:50, հինգշաբթի, 07 մայիսի, 2020 թ.
50 տարվա դադարից հետո ընձառյուծը վերադարձել է Տավուշի մարզ

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Տավուշի մարզի Ենոքավան գյուղի տարածքում WWF Հայաստանի տեսախցիկներն ընձառյուծ են նկարահանել։

Հիշեցնենք՝ 2019 թվականի նոյեմբերի 19-ին լուրեր էին տարածվել, որ Ենոքավանի բնակիչներից մեկի վրա ընձառյուծ է հարձակվել: Հետագայում հարձակումից տուժած գյուղացու հագուստից որպես նմուշ վերցված կենդանու մազերի լաբորատոր հետազոտությունը, որը կատարվել էր Գերմանիայում, 99% ճշտությամբ հերքել էր ընձառյուծի հարձակման փաստը: Դաշտային հետազոտությունների արդյունքում նույնպես ընձառյուծի գոյության փաստ չէր հայտնաբերվել։

Վստահելով տուժած Արման Գաբրիելյանին և ականջալուր լինելով նրա պնդումներին, որ իր վրա հարձակված կենդանին այնուամենայնիվ ընձառյուծ է, WWF Հայաստանի մասնագետները շարունակել էին դաշտային հետազոտությունները։ Արդյունքում ընդլայնվել էր տեսախցիկների տեղադրման աշխարհագրությունը։

Հետազոտությունները տվեցին իրենց դրական արդյունքը, և տեսախցիկները ֆիքսեցին ընձառյուծին։

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ 50 տարվա դադարից հետո ընձառյուծը վերադարձել է Տավուշի մարզ։ Կենդանուն վերջին անգամ տարածքում տեսել էին 1970-ական թվականներին։ Տավուշը դարձավ թվով չորրորդ մարզը Հայաստանում, որտեղ ընձառյուծ է բնակվում, այս մասին հայտնում է WWF Հայաստանի լրատվական ծառայությունը։

8720 | 1
Facebook