Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է վարակի 11 231 նոր դեպք

14:15, հինգշաբթի, 07 մայիսի, 2020 թ.
Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է վարակի 11 231 նոր դեպք

Վերջին մեկ օրում Ռուսաստանի 84 շրջաններում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 11 231 նոր դեպք (+6,8%)։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 177 160-ի։ Ապաքինվել է ավելի քան 21 327 մարդ, մահացել՝ 1 537-ը։

Նոր դեպքերի ամենամեծ թիվը Մոսկվայում է՝ 6 703 պացիենտ։ Մերձմոսկվայում գրանցվել է 842 նոր դեպք, Սանկտ Պետերբուրգում՝ 306:

Ռուսաստանի Դաշնությունում համաճարակի սկսվելուց ի վեր ապաքինվել է 23 803 մարդ, մահացել՝ 1 625 հիվանդ:

6188 | 0
Facebook