Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 615-ի

12:25, հինգշաբթի, 07 մայիսի, 2020 թ.
Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 615-ի

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 615 դեպք՝ նախօրեին վարակակիրներն ավելացել են 5-ով։ Համաձայն StopCov կայքի տվյալների՝ ապաքինվել է 275 քաղաքացի, մահացել` 9 հիվանդ: Կարանտինում է գտնվում 5 002 քաղաքացի, ստացիոնար բուժում է ստանում 485 պացիենտ: Վրաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին: Մարտի վերջին երկրում սահմանված արտակարգ դրությունը երկարաձգվել է մինչև մայիսի 22-ը:

5768 | 0
Facebook