Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կոնգրեսը կհրապարակի ԱՄՆ ընտրություններին ռուսական միջամտության մասին տասնյակ փաստաթղթեր

10:30, հինգշաբթի, 07 մայիսի, 2020 թ.
Կոնգրեսը կհրապարակի ԱՄՆ ընտրություններին ռուսական միջամտության մասին տասնյակ փաստաթղթեր

ԱՄՆ Սենատի հետախուզության հարցերով կոմիտեն պատրաստվում է հրապարակել 53 սղագրություն՝ կապված 2016 թվականի նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության մասին, հայտնում է Politico-ն:

Հանձնաժողովի ղեկավար Ադամ Շիֆն Ազգային հետախուզության տնօրենի ժամանակավոր պաշտոնանտար Ռիչարդ Գրենելին հայտնել է, որ փաստաթղթերը պատրաստ են հրապարակման: Ըստ հանձնաժողովի խոսնակի՝ Գրենելիի աշխատակազմն ավարտել է սղագրությունների վերլուծությունը, իսկ Սպիտակ տունը «ավելի քան մեկ տարի չարդարացված ձգձգումից հետո» համաձայնել է հրապարակել փաստաթղթերը:

Հիշեցնենք՝ ԱՄՆ հետախուզական կառույցների պաշտոնյաների կարծիքով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրահանգով 2016 թվականին երկիրը միջամտել է ԱՄՆ նախագահական ընտրությունների գործընթացին՝ հօգուտ Դոնալդ Թրամփի։

8441 | 0
Facebook