Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 04 հունիսի, 2020 թ.

Թերթերի տեսություն

Ավինյանն ուզում է, որ ԿԳՄՍ փոխնախարարը հեռանա աշխատանքից, Արայիկ Հարությունյանը դեմ է. «Ժողովուրդ»

09:20, հինգշաբթի, 07 մայիսի, 2020 թ.
Ավինյանն ուզում է, որ ԿԳՄՍ փոխնախարարը հեռանա աշխատանքից, Արայիկ Հարությունյանը դեմ է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ցանկանում է, որպեսզի Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության փոխնախարար Գրիշա Թամրազյանը աշխատանքից ազատման դիմում ներկայացնի:

«Ըստ մեր տեղեկությունների՝ փոխվարչապետի կարծիքով՝ Թամրազյանը լավ չի աշխատում, ինչի համար էլ պետք է հեռանա նախարարությունից: Սակայն մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Թամրազյանի հեռանալուն դեմ է նախարար Արայիկ Հարությունյանը, քանի որ վերջինս կարծում է՝ իր գերատեսչության կադրերի մնալ-չմնալու հարցը ինքը պետք է որոշի»,- գրում է թերթը:

Մանրամասները՝ այսօրվա համարում։

| | |
4804 | 0
Facebook