Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 28 մայիսի, 2020 թ.

Համացանց

«Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկում արված փոփոխությունն իրեն չի արդարացրել

16:15, չորեքշաբթի, 06 մայիսի, 2020 թ.
«Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկում արված փոփոխությունն իրեն չի արդարացրել

ՀՀ ՃՈ ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Ճանապարհային ոստիկանության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհի փողոց խաչմերուկում 2020-ի ապրիլի 10-ին կատարված երթևեկության կազմակերպման փորձնական փոփոխությունն իրեն չի արդարացրել, ինչից ելնելով ս.թ մայիսի 7-ից նշված խաչմերուկում երթևեկությունը կկազմակերպվի ինչպես նախկինում՝ առանց շրջանաձև երթևեկության և կվերագործարկվեն լուսացույցները»:

| | |
4402 | 0
Facebook