Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ընթերցանության ստեղծագործական մրցույթին մասնակցել է 200-ից ավելի դպրոցական

14:20, չորեքշաբթի, 06 մայիսի, 2020 թ.
Ընթերցանության ստեղծագործական մրցույթին մասնակցել է 200-ից ավելի դպրոցական

Հայաստանում անցկացվող Ընթերցանության ստեղծագործական մրցույթին մասնակցել է շուրջ 250 դպրոցական: Մրցույթին առանձին խմբերով հնարավորություն են ստացել մասնակցելու 3-5-րդ և 6-9-րդ դասարանի աշակերտները: Մայիսի 5-ին հայտարարվել է մրցույթի երկրորդ փուլի անցկացման մասին, ներկայացվել են առաջին փուլը հաղթահարած դպրոցականների անունները: Ըստ այդմ՝ առաջին փուլ հաղթահարած դպրոցականները պետք է ընտրեն մրցույթի կազմակերպիչների կողմից տրված թեմաներից որևէ մեկը և գրեն էսսե (շարադրություն):

Ընթերցանության ստեղծագործական մրցույթն անցկացվում է 3 փուլով: Երեխաները կարդալու են գրքերը, գրելու են կարծիքներ, էսսեներ, իսկ ամենավերջին փուլում օնլայն հանդիպելու են ժյուրիի անդամների հետ: Ընդ որում՝ ամբողջ մրցույթն անցկացվելու է օնլայն ռեժիմով: Ամենավերջում լավագույն մասնակիցները կստանան հաղթողների նվերներ, իսկ նրանց դպրոցների գրադարանները կհամալրվեն «Էդիթ Պրինտի» հրատարակած «Իմ գրադարանը» շարքի ամբողջական հավաքածուով: Մնացած երեխաները գրքեր նվեր կստանան: Ժյուրիի կազմը գաղտնի կպահվի մինչև երրորդ փուլի սիզբը, իսկ մասնակիցների տվյալները փակ կլինեն ժյուրիի անդամների համար:

3773 | 0
Facebook