Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ապրիլին #Ryanair-ի ուղեփոխադրումները նվազել են 99,6%, իսկ #WizzAir-ինը՝ 97,6%-ով

23:20, երեքշաբթի, 05 մայիսի, 2020 թ.
Ապրիլին #Ryanair-ի ուղեփոխադրումները նվազել են 99,6%, իսկ #WizzAir-ինը՝ 97,6%-ով

Ապրիլին իռլանդական Ryanair բյուջետային ավիաընկերության ուղեփոխադրումները նվազել են 99,6%-ով, իսկ WizzAir-ինը՝ 97,6%-ով՝ նախորդ տարվա նույն ամսվա հետ համեմատ: Բյուջետային ավիաընկերության թռիչքների կրճատումը պայմանավորված է ԵՄ երկրներում ներդրված սահմանափակիչ միջոցառումների հետ, գրում է Reuters-ը։

Ryanair-ն ապրիլին տեղափոխել է գրեթե 40 հազար ուղևոր, 2019 թվականի նույն ամսվա ընթացքում՝ 13,5 միլիոն:
     Համաձայն Wizz Air կայքի տվյալների՝ 2020 թվականի ապրիլին ավիաընկերությունը փոխադրել է 78.389 ուղևոր, իսկ 2019 թվականի նույն ժամանակահատվածում՝ 3288731։ Սակայն ընկերությունը կանխատեսում է ցուցանիշների ավելացում, քանի որ մայիսի 1-ից վերսկսելու են որոշ թռիչքներ:

8289 | 0
Facebook