Խնդրում ենք սպասել...

Միջազգային

#COVID_19 կորոնավիրուսից աշխարհում մահացել է 250 687 մարդ

11:45, երեքշաբթի, 05 մայիսի, 2020 թ.
#COVID_19 կորոնավիրուսից աշխարհում մահացել է 250 687 մարդ

Աշխարհում COVID-19-ի հետևանքով մահացությունների ընդհանուր թիվը գերազանցել է 250 հազարը և ներկա պահին կազմում է 250 687 մարդ: Այս մասին վկայում են ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները, որն ամփոփում է երկրների և տարածաշրջանների պաշտոնական վիճակագրությունը:
     Հիվանդությունից աշխարհում մահացել է 250 687 մարդ: Մահացության ավելի քան մեկ քառորդը բաժին է ընկնում ԱՄՆ-ին. այստեղ համաճարակի բռնկման պահից ի վեր վարակվել է 1 194 542 մարդ, որոնցից ակտիվ վարակակիր են 946 597-ը, մահացել է 68 442 հիվանդ:

Պարբերաբար թարմացվող տվյալների համաձայն՝ մահացության ամենամեծ երկրորդ ցուցանիշն արձանագրվել է Իտալիայում՝ 29 079 մահվան ելք: Միացյալ Թագավորությունը եզրափակում է առաջին եռյակը՝ 28 734:
     Կորոնավիրուսից ամենամեծ թվով մահացությունների ցանկի տասնյակում են նաև Իսպանիան (25 428), Ֆրանսիան (25 168), Բելգիան (7 924), Բրազիլիան (7 288), Գերմանիան (6 935), Իրանը (6 277) և Նիդերլանդները (5 082):

8024 | 0
Facebook