Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պացիենտը եղել է 64 տարեկան. ԱՆ

11:10, երեքշաբթի, 05 մայիսի, 2020 թ.
Պացիենտը եղել է 64 տարեկան. ԱՆ

Ինչպես հայտնել էինք, մայիսի 5-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2619 դեպք, որոնցից 1111-ն` առողջացած, 40-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1462 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 25846 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 112 նոր դեպք և 40 առողջացած։

Մահվան դեպքի վերաբերյալ ԱՆ-ը հայտնում է, որ պացիենտը եղել է 64 (կին) տարեկան և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան ևս 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 6 է։

7278 | 0
Facebook