Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՀԿ-ը Չինաստանում ստեղծված կորոնավիրուսի մասին ԱՄՆ հայտարարությունները սպեկուլյատիվ է անվանել

11:05, երեքշաբթի, 05 մայիսի, 2020 թ.
ԱՀԿ-ը Չինաստանում ստեղծված կորոնավիրուսի մասին ԱՄՆ հայտարարությունները սպեկուլյատիվ է անվանել

Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ իրավիճակների գծով ծրագրերի ղեկավար Մայքլ Ռայանը հայտարարել է, որ Չինաստանի լաբորատորիաներում կորոնավիրուսի ստեղծման մասին լուրերը սպեկուլյատիվ են, գրում է New York Post-ը:
     «Մենք ԱՄՆ կառավարությունից չենք ստացել որևէ տվյալ կամ ապացույց կորոնավիրուսի ենթադրյալ ծագման վերաբերյալ: Մեր կարծիքով, այս (խմբ.՝ Չինաստանում կորոնավիրուսների արհեստական ծագման մասին) պնդումները սպեկուլյատիվ են»,- ասել է Ռայանը:
     Նա հավելել է, որ ԱՀԿ-ը պատրաստ է քննել Միացյալ Նահանգների կողմից տրամադրված կորոնավիրուսի ծագման վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն:

9275 | 0
Facebook