Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Խորհրդարանը մերժեց ԼՀԿ-ի առաջարկը

10:45, երեքշաբթի, 05 մայիսի, 2020 թ.
Խորհրդարանը մերժեց ԼՀԿ-ի առաջարկը

Խորհրդարանը մայիսի 5-ի նիստում մերժեց ԼՀԿ-ի ներկայացրած նախագիծը քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու հարցը: Դրան գլխադասային հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել:

ԼՀԿ-ն Քրեական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ էր առաջարկել կատարել: Առաջարկվում էր, որ օրենքը սահմաներ բավարար երաշխիքներ՝ փաստաբանների գործունեության պաշտպանության համար: Նախատեսվում էր փաստաբանների գործունեությանը խոչընդոտելու համար սահմանել նվազագույն աշխատավարձի 200-300-ապատիկի չափով տուգանք, կամ քրեական պատիժ՝ 1-3 տարի ազատազրկմամբ:

Նախագծի հեղինակ Անի Սամսոնյանը համաձայնել էր հանել փաստաբաններին վիրավորելը քրեականացնող դրույթը: Դրանով հանդերձ՝ նախագիծը մերժվեց:

8512 | 0
Facebook